Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սիրիայում մզկիթ է պայթեցվել

Սիրիայում մզկիթ է պայթեցվել
04.07.2015 | 15:14

Սիրիայի Արիհա քաղաքի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որտեղ այդ պահին աղոթելիս են եղել «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամները, գրում է BBC News-ը։ Պայթյունի ժամանակ սպանվել է խմբավորման առնվազն 10 անդամ, տասնյակ անդամներ վիրավորվել են։ Ենթադրվում է, որ ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման առաջնորդներից մեկը։ Պայթյունի կազմակերպիչները դեռևս անհայտ են։ Այս տարի մայիսին Արիհա քաղաքը գրավել էր «Ջեյշ ալ-Ֆաթեհ» իսլամիստների կոալիցիան, որը թարգմանաբար նշանակում է «Նվաճման բանակ»։

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ